Մայրենի · Ամանոր · Uncategorized

(Թե ինչպես եղևնին դարձավ տոնածառ) Ավանդապատում

Լինում է չի լինում մի շատ փոքր քաղաք է լինում, որտեղ բոլորը շատ երջանիկ էին, իրար օգնող և սիրող մարդիկ։

Արդեն ձմեռն էր մոտենում, և բոլորը պատրաստվում էին Նոր տարվա գալուն։ Հիմա՝ 2017-2018 թ․ Նոր Տարուն տոնածառ ենք զարդարում, բայց նրանց մոտ տոնածառ բառը չկար։ Նրանք միայն զարդարում էին իրենց տունը։ Նրանց մոտ մի ավանդույթ կար, տան մեծերը (այսինքն հայրիկները) պետք է գնային անտառ փայտ որոնելու, քանի որ տոնածառ չունենալով՝ նրանք իրենց նվերները ստանում էին վառարանի մոտ։ Մի անգամ  այդ քաղաքի ամենահարուստ ընտանիքը սկսեց պատրաստվել Նոր Տարվան, և հայրը որոշեց ավանդույթը չխախտել և գնաց փայտ որոնելու։

Գնաց,գնաց, մեկ էլ մի շատ մեծ և բարձր եղևնի գտավ, կարծես բարդի լիներ։ Նա ափսոսաց կտրել այն և անցավ ուրիշ՝ մի քիչ ավելի փոքրը կտրելու գործին։ Նա սկսեց կտրել, բայց լսեց ինչ-որ տարօրինակ փայլերի ձայներ ետևից։ Նա շուռ եկավ, տեսավ այդ բարդիանման մեծ ծառը և ասաց․

-Այս ի՞նչ հրաշք է կատարվում այս անտառում։ Այս ի՞նչ փայլեր են այս եղևնու վրա։ Լավ, այս ծառը կտանեմ տուն, ուղղակի ամբողջությամբ, որպեսզի բոլորը տեսնեն այս եղևնու հրաշքը։

Երբ իր ընտանիքը տեսավ այդ եղևնին, նրանց աչքերը սկսեցին փայլել այդ գեղեցկությունից։ Իսկ նրանց նորածին երեխան ասաց իր առաջին բառը․

-Տոնածառ։

Եվ այդ օրվանից ամբողջ քաղաքը սկսեց Նոր տարվա համար տոնածառ զարդարել։

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s