Բուքը, երգը, երեխան/Գրականություն

«Բուքը, երգը, երեխա

Տղան հաղթահարելով սառնամանիքը, դեմ գնալով իր ցավերին, ժամանակից շուտ հասել էր դպրոց այն հույսով, որ կմտնի ներս և կտաքանա։ Ձեռքերը սառել էին, բայց նա չէր դադարում առաջ շարժվել, քանի որ ուներ հույս, որ հասնելուն պես իր մրսածությանը կվերանար, երբ մտներ սենյակ։ Դպրոցի մուտքի մոտ կանգնած էր Հարութ քեռին` պահակը, ով թույլ չտվեց տղային ներս մտնել դպրոց, չնայած, որ տղան սառցակալում էր: Կարծում եմ բավականին դաժան վարվեց փահակը տղայի հետ, քանի որ տղան ստիպված եղավ տաքանալու համար դրսում պարել և սպասել դպրոցի դռների բացվելուն:

Կարծում եմ, այս պատմվածքում հեղինակը, ներկայացնելով մեզ տղայի կերպարը, ուզում էր, որ մենք ուշադրություն դարձնենք, թե ինչպես տղան հավատաց, որ դա իր մեղքն է և առանց վարանելու սկսեց իրեն մեղավոր զգալ։

Սա կարող է պարզապես տեսություն լինել, բայց ես կարծում եմ, որ տղայի ծնողներն են պատճառը, որ նա ընդունում է իրեն ուղղված յուրաքանչյուր վիրավորանք և չի փորձում պաշտպանվել: Անկասկած, նա սկսում է մեղադրել իրեն՝ առանց դրա մասին շատ մտածելու:

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑