Կարճ թարքմանչական աշխատանք

Դորիան Գրեյ գրքի ամփոփման թարգմանություն: Պատմությունը պտտվում է Դորիան Գրեյի դիմանկարի շուրջ, որը նկարել է Բեզիլ Հոլվորդը՝ Դորիանի ընկերը և Դորիանի գեղեցկությամբ տարված նկարիչ։ Բազիլի միջոցով Դորիանը հանդիպում է լորդ Հենրի Վոտտոնին և շուտով հիանում է արիստոկրատի հեդոնիստական ​​աշխարհայացքով. որ գեղեցկությունն ու զգայական կատարումը միակ բաներն են, որ արժե հետամուտ լինել կյանքում: Նոր հասկանալով, որ... Continue Reading →

Ինքնաստուգում։ Մարտ

Դրեք առաջադրանքների հղումներն ըստ օրերի։ 08.03 09.03 16.03 23.03 Դրեք շարադրությունների հղումները։ Խոսենք կախվածությունից: Դրեք թարգմանությունների հղումները։ Կարճ թարգմաննություն: Գնահատեք ձեզ` հիմնավորմամբ։ Կարծում եմ, որ յոթը ամենահարմար գնահատականն է, քանի որ այն ոչ բարձր է, ոչ էլ ցածր: Չեմ կարծում, որ արժանի եմ ավելի բարձր գնահատականի, քանի որ դրա համար բավականաչափ չեմ աշխատել, թեև ավելի... Continue Reading →

Խոսանք կախվածությունից/Շարադրություն

Կախվածությունը բազմակողմանի և բավական բարդ խնդիր է: Շատերը կախվածությունը համարում են բժշկական խնդիր: Մասամբ այդպես է, սակայն կախվածության առաջացման հարցում, անկասկած, գլխավոր դեր է խաղում նաև հոգեբանական գործոնը, և հետևաբար՝ կախվածությունից ձերբազատվելու համար հոգեբանի դերը շատ նշանակալի կարող է լինել: Առողջ ընտանիքներում, որտեղ նորմալ փոխհարաբերություններ են տիրում, սոցիալական հիվանդությունների առաջացման ռիսկը ցածր է: Ընտանիքի անդամների... Continue Reading →

«Կարդում ենք Չարենց» նախագիծ

1. Ծանոթանալ «Չարենց» կայքէջին, ուշադիր կարդալ նյութ կամ նյութեր, բանավոր ներկայացնել դասարանում: Ես կարդացի Սարյանի «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը: 2. Կարդա շարքի բանաստեղծությունները, կարող ես լսել: Նաև՝ «Լուսամփոփի պես աղջիկ» 3.   Ծանոթացիր և կարդա Եղիշե Չարենցի մեկ այլ շարք: 4.. Կարդացածդ շարքից առանձնացրու քեզ առավել դուր եկած բանաստեղծությունը և բարձրաձայն կարդա դասարանում: «Զանազան բանաստեղծություններ» շարքից ինձ առավել դուր... Continue Reading →

23.03.2023

1. Կատարեք ձևաբանական վերլուծություն։ Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը, սրածայր թրերի պես շողշողում են նրանց ժանիքները: Եթե - շաղկապ Հանկարծ - մակբայ Վարազները - գոյական, հոգնակի, թանձրացական, որոշյալ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում Լսեն - բայ, ըղձական, հոգնակի, 3րդ դեմք Ետ մնացած - հարակատար դերբայ Խոզի - գոյական, եզակի, ի արտաքին հոլովում,... Continue Reading →

Թեմա 7/Մարտի 20-24

Հայկական պետականության նախարարական շրջանը 1. Ներկայացրե՛ք Վարդանանց և Վահանանց պատերազմների պատմական նշանակությունը Պարսիկների դեմ ծավալված ազատագրական կռիվները հզոր համաժողովրդական շարժումներ էին: Հայերը պարսկական տիրապետության դեմ մարտնչեցին բացառիկ նվիրվածությամբ ու անձնազոհությամբ: Նրանք մաքառում էին ոչ միայն հանուն հայրենի հավատի և ազատության, այլև հանդես էին գալիս համազգային շահերի պաշտպանությամբ: Հայերի անձնուրաց պայքարը, նրանց տոկունությունն ու համախմբվածությունը տվեցին... Continue Reading →

Չինական դիցաբանության հերոս; Վիշապի արքա/Անհատական նախագիծ

Լոնգվանգը (Longwang) կատաղի չինական պահապան աստվածն է, ով իշխում է օվկիանոսների և ծովերի, եղանակի և բոլոր մյուս վիշապների վրա: Նա կարող է լինել կատաղի ագրեսիվ, բայց նաև բախտի խորհրդանիշ է: Քանի՞ վիշապ թագավոր կա: Կան հինգ վիշապ արքաներ. չորսը Լոնգվանգի եղբայրներն են, ովքեր իշխում են չորս ծովերի վրա, և վերջինը Լոնգվանգն է, ով տիրում է... Continue Reading →

Անհետացած և անհետացող կենդանիներ/Էկոլոգիա

Պիրենեյան քարայծ (անհետացած) Իսպանական այծի կամ Պիրենեական այծի չորս ենթատեսակներից մեկը, որը հայտնաբերվել է Պիրենեյան թերակղզում: Ենթադրվում էր, որ դրանք պատմականորեն կազմում էին 50,000, սակայն 1900-ականների սկզբին նրանց թիվը իջավ մինչև 100-ի: Պիրենեյան այծերի ոչնչացման ճշգրիտ պատճառը անհայտ է. Գիտնականները կարծում են, որ գործոնները ներառում էին որսագողությունը և այլ կաթնասունների հետ սննդի և բնակավայրի համար... Continue Reading →

16․03․2023

Ըստ իմաստի քանի՞ տեսակ են լինում դերանունները: Դերանունները ութ տեսակի են: Յուրաքանչյուր տեսակից բեր օրինակներ: Անձնական ՝ ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք: Ցուցական ՝ սա, դա, նա, այս, այդ, այն: Փոխադարձ ՝ իրար, միմյանց, մեկմեկի/մեկմեկու: Հարցական ՝ ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞: Հարաբերական ՝ ադամանդե ականջող, երկաթե գդալ, փայտե դուռ: Որոշյալ ՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, ամբողջը, ամենը, ամենինչ, ամեն մեկը, ամեն ոք, բոլորը: Անորոշ ՝ ինչ—որ, ինչ—ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե: Հոլովիր դու և նրանք դերանունները: Դու՝ուղղ․ — դուսեռ․ — քոտր․ — քեզհայց․ — քեզբաց․ — քեզնից, քեզանիցգործ․ — քեզնով, քեզանովներգ․ — քեզանում,... Continue Reading →

Թեմա 6/Մարտի 13-17

Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին 1. Ներկայացրե՛ք ստորև նշված արքաների կարևորձեռնարկումները կենտրոնական իշխանության հզորացմանգործում՝ա/ Տրդատ 3-րդ  Տրդատը շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականն է կառուցում դրանց տեղերում։ Տրդատ Մեծը ավագանու որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը Արածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ Գ մեծի հետ ձեռնամուխ... Continue Reading →

Блог на WordPress.com.

Вверх ↑