ԱՄՃ/օր 1

Այսօր արդի մասնագիտությունների ճամբարի(ԱՄՃ-ի) առաջին շաբաթվա, առաջին օրն էր։ Օրը սկսեցինք ներկայանալով, պատմելով մեր հոբբիների և նախասիրությունների մասին։ Այնուհետև մեր ջոկատավարը` ընկեր Մարինեն ներկայացրեց մեր ճամբարական շաբաթվա ծրագիրը։ Ըստ ծրագրի մենք պետք է գրի առնեինք ինչպես ենք մենք տեսնում մեզ ապագայում, մեր մասնագիտությունը և այլն։ Որպեսզի ավելի հեշտ լիներ աշխատելը, ընկեր Մարինեն մեզ ուղարկեց մի հոլովակ, որը մեզ կօգներ ընտրել ճիշտ մասնագիտությունը երեք կոնկրետ կետերով։Առաջին կետը՝ եկամուտը, թե ինչ եկամուտ կունենա ընտրված մասնագիտությունը։ Երկրորդ կետը՝ կիրքը, մասնագիտություն գտնելը, որով դու կրքոտ ես։ Երրորդ կետը՝ նկպատակը, ինչ նպատակով էս ընտրել այդ մասնագիտությունը։Այդ ամենի շուրջ մտածելուց հետո գրեցինք և քննարկեցինք մեր սեփական նպատակները և քայլերը։

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑