Սիրադեղյանական օրեր

  • Կարդա-ծանոթացիր Վանո Սիրադեղյանի պատմվածքներին։
  • 7-10 նախադասությամբ վերլուծիր կարդացածդ պատմվածքները (դժվարանալու դեպքում կարող ես վերապատմել կարդացածդ՝ պատմվածքից համապատասխան մեջբերումներ անելով)։

Բուքը, երգը, երեխան

Տղան հաղթահարելով սառնամանիքը, դեմ գնալով իր ցավերին, ժամանակից շուտ հասել էր դպրոց այն հույսով, որ կմտնի ներս և կտաքանա։ Ձեռքերը սառել էին, բայց նա չէր դադարում առաջ շարժվել, քանի որ ուներ հույս, որ հասնելուն պես իր մրսածությանը կվերանար, երբ մտներ սենյակ։ Դպրոցի մուտքի մոտ կանգնած էր Հարութ քեռին` պահակը, ով թույլ չտվեց տղային ներս մտնել դպրոց, չնայած, որ տղան սառցակալում էր: Կարծում եմ բավականին դաժան վարվեց փահակը տղայի հետ, քանի որ տղան ստիպված եղավ տաքանալու համար դրսում պարել և սպասել դպրոցի դռների բացվելուն:

Հարութ քեռին շատ անմարդկային վերաբերմունք ցուցաբերեց երեխայի հանդեպ։ Իհարկե, կարելի է պահակին հասկանալ, քանի որ նա անում էր այն ինչ իր գործը պահանջում էր։ Թեև կարծում եմ, որ նա կարող էր հաշվի առնել երեխայի իրավիճակը և ըմբռնումով մոտենալ։

Անանձրև հուլիս

Պարտուսի գերին

Պատմվածքը Հենդոյի մասին էր, ով սովորել չէր կարողանում։ Նա տարիներ շարունակ մնում էր նույն դասարանում և ոչ մի առաջընթաց չէր ունենում, բայց կար մի բան, որը նրա մոտ ամենալավն էր ստացվում։ Միակ առարկան որից 5 էր ստանում, դա «Աշխատանքն» էր։ Ինչպես պատմվածքում էր ասվում նա ոսկի ձեռքեր ուներ և դպրոցի համար փայտից նստարաններ էր պատրաստում։ Մի օր սովորականի պես դասղեկը կարդում էր գնահատականները և հանկարծ ասում է, որ Հենդոն «Աշխատանք» առարկայից 2 է ստացել։ Այդ ամենից Հենդոն զայրանում է և հեռանում դպրոցից։

Ճիշտ է, որ մարդիկ գնահատել չգիտեն: Նրանք միշտ ակնկալում են, որ դուք կատարյալ լինեք, բայց երբ չէք հասնում նրանց սպասելիքներին, անկախ նրանից, թե որքան եք փորձում ձեր լավագույնը, դա նրանց համար այլևս նշանակություն չի ունենա:

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑