Ինչպես նստել հեռուստացույցի, համակարգչի դիմաց

1․ Ինչպես նստել հեռուստացույցի, համակարգչի  դիմաց

——————————————————————————————————————————

2․ Աչքերի գիմնաստիկա, լարվածությունը հանելու համար

  1. Արագ թարթել, աչքերը փակել և հանգիստ նստել, մինչև 5-ը դանդաղ հաշվել: Կրկնել 4-5 անգամ:
  2. Ամուր փակել աչքերը (հաշվել մինչև 3-ը), բացել և նայել հեռուն (հաշվել մինչև 5-ը): Կրկնել 4-5 անգամ:
  3. Աջ ձեռքը պարզել առաջ: Առանց գլուխը շարժելու աչքերով հետևել պարզած ձեռքի շարժումներին` աջ, ձախ, վերև, ներքև:
  4. Ձեռքը պարզել առաջ նայել հաշվելով 1-4-ը, հետո հայացքը ուղղել հեռուն, հաշվել 1-4-ը: Կրկնել 4-5 անգամ:

Աչքերը շրջանաձև դանդաղ պտտել աջից ձախ 3-4 անգամ,հետո` ձախից աջ, թուլացնելով ակնագնդի մկանները նայել հեռուն 1-6-ը հաշվելով: Կրկնել 1-2 անգամ

տեսաֆիլմ

——————————————————————————————————————————

3․Ֆիզկուլտ րոպե  ուղեղի արյան շրջանառությունը լավացնելու համար

1)    Ելման դրություն — նստած աթոռին

1-2 գլուխը հետ տանել և սահուն ետ կախել

3-4 գլուխը առաջ կախել, առանց ուսերը բարձրացնելու: Դանդաղ կրկնել 4-6 անգամ:

2)    Ելման դրություն- ձեռքերը գոտկատեղին

  1. Գլուխը շրջել աջ
  2. Ելման դրություն
  3. Գլուխը շրջել ձախ
  4. Ելման դրություն

Դանդաղ կրկնել 6-8 անգամ:

3)    Ելման դրություն նստած կամ կանգնած, ձեռքերը գոտկատեղին

  1. Թափով ձախ ձեռքերը բերել աջ ուսի վրա, գգլուխը շրջել ձախ
  2. Ելման դրություն
  3. Նունը աջ ձեռքով

——————————————————————————————————————————

  •  Ինչպես ճիշտ նստել դաս սովորելու ժամանակ
Համակարգիչը տեղադրելիս ընտրեք սենյակի հյուսիսային հատվածը: Պետք չէ թույլ տալ, որ էկրանի վրա ընկնեն արևի ուղիղ ճառագայթները: Էկրանն ու ստեղնաշարը պետք է դրված լինեն ուղիղ, ոչ թե շեղ:
Երեխայի համար նախատեսված էկրանը պետք է լինի աչքերի մակարդակի վրա կամ փոքր ինչ ներքև, որ երեխան կարողանա հարմար նստել`   առանց վզին ու ողնաշարին վնաս հասցնելու: Էկրանը պետք է աչքերից հեռու լինի առնվազն 50-60 սմ-ով: Սենյակի լուսավորությունը պետք է հնարավորինս մոտ լինի համակարգչի էկրանի լույսին:
Յուրաքանչյուր 20-25 րոպեն մեկ պետք է գոնե 4-5 րոպե ընդմիջում անել`   տեղից վեր կենալ, գլուխը պտտել այս ու այն կողմ:
Չենք մոռանում նաև հիգիենայի մասին: Համակարգչի մկնիկն ու ստեղնաշարը պետք է կատարյալ մաքուր լինեն, իսկ համակարգչով աշխատելուց հետո պետք է ձեռքերը օճառով լվանալ:
——————————————————————————————————————————

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑