Կոմիտասյան օրեր

Հարցեր և առաջադրանքներ

1. Ծանոթացիր «Կոմիտաս» կայքէջին, կարդա մեկ-երկու նյութ, գրավոր և բանավոր ներկայացրու բլոգում։

Ես դիտեցի Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտ հոլովակը։ Հոլովակը ցույց տվեց թանգարան-ինստիտուտի շենքը, որը տեսնելով ես հիշեցի այն ժամանակը, երբ Ռոբերտ Անդրեասյանի անվամբ երաժշտական դպրոցով այդ տեղ ելույթ ենք ունեցել։ Թեև այնտեղ եղել եմ, հոլովակի շնորհիվ տեսա շենքի թանգարանի հատվածը, որը նախկինում հնարավորություն չեմ ունեցել տեսնելու:

Եթե հետաքրքիր է, կարող եք դիտել այստեղ՝ «Հոյ իմ նազան յարը» և «Ագռավներ»

2․ Երգ Երգոց՝ Կոմիտաս վարդապետի երգերով։

3․ Նայիր Կոմիտասի մասին պատմող տեսանյութը և գրավոր ներկայացրու լսածդ ու տեսածդ:

Այս տեսանյութը պատմում էր Կոմիտասի կյանքի մասին։ Նա ծնվել է 1869 թվականին՝ Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա քաղաքում։ Նրա ծնողները՝ Գևորգ Սողոմոնյանը և Թագուհի Հովհաննիսյանը ունեին երաժշտական վառ ունակություններ։

Կոմիտասի մայրը մահացավ, երբ Կոմիտասը մեկ տարեկան էր, իսկ հայրը տասը տարի անց։ Նրանց մահից հետո Կոմիտասին տարան Էջմիածին՝ հոգևոր ճեմարանում սովորելու։ Թեև նա հայերենին չեր տիրապետում, դա նրան չխանգարեց լեզուն զրոյից սովորել և երաժշտության ուսուցիչ դառնալ, որից հետո դարձավ վարդապետ։

Ճանապարհորդում է Վրաստանով և Գերմանիայով՝ ստանալով ուսում։ Վերադառնալով Հայաստան նա հեղափոխում է երաժշտության ոլորտը և կատարելագործում այն։ Նա շրջում էր Հայաստանով մեկ և հավաքում տարբեր ժողովրդական երգեր՝ մաքրելով օտարազգի մեղեդիներից։

1915 թվականին նա ձերբակալվում է և ականատես լինում ցեղասպանությանը, որից հետո էլ չի կարողանում վերականգնվել և անցկացնում է իր կյանքը տարբեր հոգեբուժարաններում և հիվանդանոցներում։ Մահանում է 1935 թվականին Փարիզի հոգեբուժարաններից մեկում։

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑